Posted by: H.C. Category: News Comments: 0

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ՝ Լուսինե Գևորգյանը հանդիպել է մարոկկյան «MENAPS DMC» ընկերության ներկայացուցիչ՝ Աբդո Իրաքին։ Հանդիպմանը ներկա են գտնվել Մարոկկոյում ՀՀ դեսպան՝ Արշակ Փոլադյանը, Մարոկկոյում ՀՀ պատվո հյուպատոս՝ Մեհդի Լարաքին և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները։
🇲🇦Հանդիպման ընթացքում Մարոկկոյի «MENAPS DMC» ընկերության ներկայացուցչի կողմից ներկայացվեց կազմակերպության գործունեության շրջանակը, քննարկվեցին երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացմանն ուղղված քայլերը։
🖇️Հանդիպումն ամփոփվեց ՀՀ զբոսաշրջային ընկերությունների հետ հանդիպմամբ, որի ընթացքում «MENAPS DMC» ընկերությունը ներկայացրեց շնորհանդես, ինչպես նաև հայկական զբոսաշրջային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավոր տարբերակներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով